|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Եվա Ադումյանի առաջին մենահամերգը:
11-ամյա Եվան Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժնի սան է (ուսուցիչ՝ դոցենտ Ն. Աբրահամյան), «Վերածնունդ» փառատոնի (2015թ.) հաղթող և դափնեկիր: Համերգին Եվան կատարեց հայ և համաշխարհային հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նա դաշնամուր է նվագում վեց տարեկանից:
Ի դեպ, փոքրիկ դաշնակահարուհին իր առաջին մենահամերգը նվիրեց սահմանին կանգնած զինվորներին և զոհված զինծառայողների հիշատակին: