կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 21:47
Մշակույթ

«Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին». Ապրիլի 7-ին տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի «ԱՐՇԱԼՈՒՅՍ» մենահամերգը

«Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին». Ապրիլի 7-ին տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի «ԱՐՇԱԼՈՒՅՍ» մենահամերգը

Ապրիլի 7-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը:

«ԱՐՇԱԼՈՒՅՍ» կոչվող մենահամերգի ուղերձն այն է, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի, իսկ խորագիրն է՝ «Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին»: Համերգի պրոդյուսերը Խաչիկ Յեղոյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, նկարահանման ռեժիսորն է Արամ Շահբազյանը։

Դահլիճի 70 %-ի հրավիրատոմսերը տրամադրվելու են հերոսածին մայրերին: Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և մասնակիցը դառնալ մեզ համար իրենց կյանքը տված հերոս տղերքի մայրերի մեծարման հրաշալի համերգին, որի ժամանակ Գոհար Հովհաննիսյանը կներկայանա իր ազգագրական, ժողովրդական և ռազմահայրենասիրական երգերով: