|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Տեղեկացրել էինք, որ հուլիսի 6-24-ը Երևանում տեղի կունենա «Երևանյան միջազգային կիթառի փառատոն»: Փառատոնն անցկացվում է Երևանի Կիթառահարների ասոցիացիայի և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ: Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):
Yerkir.am-ին փառատոնի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ փառատոնի հերթական համերգը տեղի կունենա հուլիսի 21-ին Կամերային երաժշտության տանը: Ելույթ կունենա Արտյոմ Դերվոեդը: