|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ 4 զինծառայող:
Զոհված զինծառայող` 18-ամյա Կարեն Շահինյանը Աբովյան քաղաքից էր: Քաղաքապետ Վահագն Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ Կարենենց ընտանիքը Աբովյանում վարձով է բնակվում:
«Երեք երեխա էին, երկու եղբայրները ևս ծառայել են Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում: Էս երեխան էլ երկու ամսվա ծառայող էր»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ եթե ինչ-որ բանով կարող են` կօգնեն ընտանիքին: