Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 7-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը:
«ԱՐՇԱԼՈՒՅՍ» կոչվող մենահամերգի ուղերձն այն է, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի, իսկ խորագիրն է՝ «Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին»: Պատերազմի ժամանակ և դրանից հետո յուրաքանչյուր հայ իր հնարավորության սահմաններում ինչ-որ բան արեց զինվորների և նրանց հարազատների համար: Համերգի կազմակերպիչները նշում են, որ նաև հոգեբարոյական աջակցությունն է հիմա շատ կարևոր:
«Հավաքվել է լավ թիմ՝ համերգի ռեժիսոր Արթուր Սահակյան, նկարահանման ռեժիսոր Արամ Շահբազյան, և ցանկություն ունենք զոհված հայորդիների մայրերի համար մի հրաշալի համերգային երեկո ներկայացնել: Դահլիճի 70 %-ի հրավիրատոմսերը տրամադրվելու են հերոսածին մայրերին. գիտակցելով, հասկանալով նրանց սուգը՝ մենք ցանկանում ենք մեկ օր մշակույթի միջոցով, Գոհար Հովհաննիսյանի ազգային երգերի միջոցով մեծարենք նրանց: Ֆինանսական աջակցությունները շատ կարևոր են, բայց հերոսածին մայրերն արժանի են նաև շնորհակալության»,-նշում է համերգի պրոդյուսեր Խաչիկ Յեղոյանը:
Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և մասնակիցը դառնալ մեզ համար իրենց կյանքը տված հերոս տղերքի մայրերի մեծարման հրաշալի համերգին, որի ժամանակ Գոհար Հովհաննիսյանը կներկայանա իր ազգագրական, ժողովդական և ռազմահայրենասիրական երգերով: