|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` կնոջ Մեհրիբան Ալիեւի հետ եղել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սահմանակից շրջաններում:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիեւները եղել են Թերթերում, Բարդայում: Այստեղ նրանց դիմավորել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով Ադրբեջանի նախագահին ներկայացրել է զորամասերից մեկի ճաշարանը, զորանոցը, շտաբը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Իլհամ եւ Մեհրիբան Ալիեւները այցելել են շփման գծի մոտ գտնվող մի քանի բնակավայրեր, հանդիպել գյուղացիների հետ:
Ուշագրավ է, որ այդ կարեւորագույն այցից որեւէ լուսանկար չկա: