Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռեւս տարեսկզբին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, հղում անելով «մտավորական շրջանակներին», գրել էր, որ Բաքվում լրջորեն քննարկվում է հաջորդ ընտրություններին Մեհրիբան Ալիեւային նախագահի թեկնածու առաջադրելու հավանականությունը: Ընդ որում, հայտնի էր դարձել, որ «գաղտնի հավաքներն» անցկացվում են հայտնի գրող Ռուստամ Իբրահիմբեկովի մերձքաղաքային ամառանոցում: Վերջինս հայտնի է Փաշաեւների` Մեհրիբան Ալիեւայի հայրական ընտանիքի հետ ունեցած սերտ կապերով, ինչի շնորհիվ էլ ԱԳՆ-ում առաջ է մղում քրոջ որդուն` Էլխան Փոլուխովին: Վերջինս, ի դեպ, նորերս պաշտոնի բարձրացում ունեցավ եւ նշանակվեց դեսպան:
Դատելով Մեհրիբան Ալիեւայի եվրոպական տուրնեից, երբ նա այցելեց Ֆրանսիա եւ Գերմանիա եւ ունեցավ նաեւ պաշտոնական հանդիպումներ, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկացվածությունը, որն այդպես էլ որեւէ աղբյուր չհերքեց, որոշակի հիմքեր ուներ: Պակասն էլ, կարծես, լրացրեց Ֆրանսիայի նախագահ Սարկոզին` Բաքվում Ադրբեջանի առաջին տիկնոջը պարգեւատրելով Պատվո լեգեոն շքանշանով:
Անշուշտ, հնարավոր է, որ այդ պարգեւն ընդամենը տուրք էր հավուր պատշաճությանն ու այն ձեռնարկումների հեռանկարին, որ Ֆրանսիան մտադիր է իրականացնել Ադրբեջանում: Այդուհանդերձ, չի կարելի բացառել նաեւ երեւույթի զուտ քաղաքան ենթատեքստը: Մանավանդ, չնայած որոշակի զուսպ «անվստահությանը», որ արտահայտվեց ադրբեջանական մամուլում վերջին օրերին Ֆրանսիայի դերակատարության շուրջը, պաշտոնական Բաքուն Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից մեկի բերանով շտապեց ասել, որ «Սարկոզիի այցը կարագացնի ԼՂ խնդրի կարգավորումը»:
Իսկ դա ինչ-որ բան կարող է նշանակել: