Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ երեւույթին, Ադրբեջանի առաջին տիկնոջ անվան շուրջը իտալական մամուլում տարեվերջին բարձրացած աղմուկը, երբ ակնարկվեց, որ նա մասնավոր հանդիպումներ է ունենում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, դժվար է պատահականություն համարել: Բացառված չէ, որ այդ հրապարակումներն ուղղորդվել են ոչ թե «թշնամի երկներից», ինչպես արձագանքել էր ադրբեջանական մերձիշխանական մամուլը, այլ` հենց Բաքվից եւ իրականում էլ ունեին Մեհրիբան Ալիեւային վարկաբեկելու նպատակ:
Բանն այն է, որ, ինչպես գրում է «Ենի Մուսավաթ» թերթը, ամանորյա տոն օրերին հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի առանձնատանը կայացել է այսպես կոչված «Հանրային խորհրդի» արտահերթ նիստ, որին մասնակցել են ազդեցիկ մտավորականներ, ինչպես նաեւ քաղաքագետ Էլդար Նամազովը:
Վերջինս նախկինում զբաղեցրել է Հեյդար Ալիեւի օգնականի պաշտոնը եւ համարվում է «արեւմտյան կողմնորոշմանե գործիչ: Հանդիպման մասնակիցներից մեկը, անունը չհրապարակելու պայմանով, «Ենի Մուսավաթի» թղթակցին ասել է, որ քննարկվել է 2013 թ. նախագահական ընտրությունների հարցը: Մտքերի փոխանակության մասնակիցները կարծիք են հայտնել, որ «հին գվարդիան, օգտագործելով պահը, Իլհամ Ալիեւին ներշնչել է հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխություններ կատարել եւ երրորդ անգամ նախագահ ընտրվելու հնարավորություն ստանալ», ինչը, սակայն, նրանց կարծիքով հանգեցրել է հասարակական լուրջ դիմակայության, ինչպես նաեւ` «վտանգել Ադրբեջանի միջազգային վարկանիշը»:
Ըստ այդմ, «Հանրային խորհրդիե անդամների մեծ մասը կարծիք է հայտնել, որ ներկայում Ադրբեջանի իշխանական վերնախավում կա երկու` պահպանողականների եւ ռեֆորմատորների ուղղություն, որոնք միմյանց հետ մրցակցում են: Պահպանողականները որեւէ նորամուծություն չեն ընդունում, մինչդեռ ռեֆորմատորները գտնում են, որ «բարգավաճ եւ ուժեղ Ադրբեջան կերտելու համար հարկ է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, հաղթահարել իշխանություն-հասարակություն ճգնաժամը»:
Այսպիսով, եթե ճիշտ է «Ենի Մուսավաթի» ունեցած տեղեկատվությունը, հանդիպման մասնակիցները եկել են այն համոզման, որ Ադրբեջանի քաղաքական էլիտայում առաջադիմության եւ հանրային համերաշխության կրող է առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, որն էլ, ըստ նրանց, 2013թ. կարող է առաջադրվել նախագահի թեկնածու:
Հնարավոր է, որ այդ «տեղեկատվական արտահոսքը» կազմակերպվել է միտումնավոր: Մանավանդ որ «Ենի Մուսավաթն» իր անանուն աղբյուրի բառերով ամփոփում է, որ «Հանրային խորհրդի» անդամները մտադիր են խորհրդատվություններ անցկացնել նաեւ ընդդիմադիր ուժերի հետ»: