կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-29 16:17
Քաղաքական

Ըստ Զուրաբյանի` Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը ոգեւորել է զինվորներին

Ըստ Զուրաբյանի` Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը ոգեւորել է զինվորներին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը,  պատասխանելով հարցին, թե ի՞նչ գործնական արդյունքներ տվեց ապրիլի սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև հանդիպումը, երբ սկսվել էին ռազմական բախումները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով, պատասխանեց. «Ամենամեծ գործնական արդյունքը, որ տվեց այդ հանդիպումը, այն ոգևորությունն էր, որը ես տեսա մեր զինվորների մոտ: Ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինձ ասաց, որ ապրիլի 4-ին ԱԺ-ում իմ ելույթը և Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը տպել են ու բաժանել զինվորներին, որովհետև դա մեծ ոգևորություն է առաջացրել: Դա քի՞չ բան է»:

Նա նաև վստահ է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող բոլոր տեսակի հարցերը: Զուրաբյանի խոսքով` նույն հարցերն է քննարկվելու նաև Լևոն Տեր-Պետրոսյան-Բակո Սահակյան հանդիպման ժամանակ: «Հազար ու մի հարց կա` քննարկելու, մենք մի ազգ ենք, գիտե՞ք դրա մասին»,- ասաց Լևոն Զուրաբյանը: