Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ-ում նշեց, որ իրականում կառավարությունն իր մշակած նախագծով առաջարկում է թողնել պարտադիր բաղադրիչը, բայց հանել այդ պարտավորությունը չկատարելու պատիժը:
«Կառավարությունն իրեն պահում է որպես մի բռնի կառույց, որը սեփականացրել է մեր սեփականության տնօրինման իրավունքը։ Այսինքն` այս նախագծով կառավարությունը կհանդարտեցնի առավելագույն ակտիվ մարդկանց, իսկ պասիվ մեծամասնությանը կարելի է ոչ մի բանի տեղ չդնել: Այ, սա է այն փիլիսոփայությունը, որը դրել է կառավարությունն իր առաջարկի հիմքում։ Սա նույնն է, որ գան, մեզ թալանեն, վերցնեն ավարը և հայտարարեն, որ ով գա ու մեզանից պահանջի իր ունեցվածքը, հետ կտանք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` իշխանությունը ցանկանում է պահել այս համակարգը ամեն գնով, որպեսզի նոր օրենք բերվի ԱԺ, որ նույն կեղեքման, թալանի սխեման կհամապատասխանեցվի ՍԴ-ի որոշման ուղենիշներին։ Ըստ Զուրաբյանի` հավանաբար կառավարությունը գնալու է հարկային բեռի ավելացման ճանապարհով։
«Կառավարությունն իրականում պարտադիր բաղադրիչը չի ուզում վերացնել, իսկ առաջարկված օրինագիծը ընդամենը խաբեություն է։ Կառավարությունը փորձում է այս առաջարկի տակ ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը, հետո դա ժողովրդին ներկայացնել որպես ազգային համաձայնության լուծում: Փորձում են ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք և ստանալ ժամանակ՝ թուլացնելու համար «ԴԵՄ ԵՄ»-ի և քաղաքական ուժերի ճնշումները»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ՀԱԿ-ը չի կիսի պատասխանատվությունն այս խաբեության համար և սեպարատ գործարքի չի գնա ու դեմ կքվեարկի: