կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 15:25
Քաղաքական

Ըստ Զուրաբյանի` հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, 1988-ից ի վեր, ամենամարդաշատն էր

Ըստ Զուրաբյանի` հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, 1988-ից ի վեր, ամենամարդաշատն էր

Ոչ իշխանական ուժերի հաջորդ հանրահավաք լինելու է միասնական ծրագրի հանրահավաք, եւ ժողովուրդը գալու է` շատ ավելի հստակ գործողություններ իմանալու. այսօր լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

 

Հարցին` իշխանություններին ուվղված առաջարկներ կա՞ն, նա պատասխանեց. «Մենք իրենց ոչ մի առաջարկ չունենք: Մենք մեր անելիքը գիտենք: Եթե իշխանությունն առաջարկություն ունի, դրա համար փոքր ժամանակ ունի»:


Ըստ Լևոն Զուրաբյանի` առանցքային հարցերը երկուսն են՝ իշխանությունը սպառված է, և պետք է ձևավորել իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները:


Իսկ թե ինչո՞ւ նախորդ հանրահավաքում ասել էր, որ եթե իշխանություններն իրենց առաջարկը չկատարեն, ապա ուժով նրանց գրողի ծոցը կուղարկեն, մինչդեռ այսօր հայտարարում է, որ իրենք միասնական քայլերը կներկայացնեն, նաեւ` արդյո՞ք իր հայտարարությունը ինքնագործունեություն էր, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Բացարձակապես ոչնչով չի հակասում նրան, ինչ ասացի»:

 

Հարցին` հնարավո՞ր է եռյակի լիդերների հանդիպում լինի մինչև հանրահավաքը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ լիդերների հանդիպումը շատ հնարավոր է:

 


Ի դեպ, պատգամավորը նշեց նաեւ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, 1988-ից ի վեր, ամենամարդաշատն էր:
«Սա ես համարում եմ մեր քաղաքական լանդշաֆտի ցնցում, որը շատ արագ ունենալու է լրջագույն արդյունքներ»,- ասաց նա: