Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ խորհրդակցությունն արդեն ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ Հրայր Թովմասյանն արել է օրենքի այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է իրավունքի սկզբունքներին, Սահմանադրությանը և օրենքներին:
Պատգամավորի խոսքով` արդարադատության նախարարը փորձել է մեկնաբանել օրենքն այնպես, իբրև ազատ ելումուտի իրավունքը չի ներառում տեսակցություն կոնկրետ ձերբակալված անձի հետ, մինչդեռ տեսակցելն այդ իրավունքի մի տարրն է կամ բաղադրիչը:
«Նա որևէ կերպ չկարողացավ ապացուցել իր տեսակետը: Մենք համարում ենք, որ կառավարությունը խախտում է պարզ օրենքով սահմանված իրավունքը»,- ասաց Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ անելու են ամեն ինչ, որ այդ ապօրինությունը հաղթահարվի: Նրա խոսքով` եղավ ոչ թե օրենքի տարընթերցում, այլ դրա իմիտացիա Հրայր Թովմասյանի կողմից:
Պատգամավորի կարծիքով` կառավարության անդամը զբաղված է տառակերությամբ և պատգամավորներին խոչընդոտելով: Նա նաև նշեց, որ այն կատաղի դիմադրությունը, որով փորձում են ապացուցել պատգամավորների տեսակցության սահմանափակումը, վկայում է, որ իսկապես բռնություններ են կիրառվել ձերբակալվածների նկատմամբ: