Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որո՞նք էին ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կողմից հրավիրված` հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հիմնական ուղերձները, ասաց. «Հիմնական ուղերձները Տեր-Պետրոսյանի անեկդոտներն էին»:
Իսկ հարցին, թե ի՞նչ հասկացավ այդ անեկդոտներից, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հասկացա, որ եթե նախկինում հայ ազգը տվել է Եվգենի Պետրոսյան հումորիստին, ապա Տեր-Պետրոսյանի անեկդոտներից հետո հասկացա, որ հայ ազգը կորցրել է Տեր-Պետրոսյան ազգանունով հումորիստի»:
Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի Գագիկ Ծառուկյանի այն ուղերձը, որ եթե իշխանությունը արհամարհի իրենց պայքարը, ապա հարյուրհազարներով կպարտադրեն իշխանափոխություն: ԱԺ փոխխոսնակը պատասխանեց հին հունական ավանդությամբ: «Ձեր ասած «եթե»-ով հարցին այսպես կպատասխանեմ` Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը նամակ է գրում սպարտացիներին. «Հանձնվե'ք, եթե չհանձնվեք, ես ձեզ կկոտորեմ»: Սպարտացիները պատասխան նամակ են գրում. «Եթե»»: