Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Հայաստանի նախագահը պետք է ներողություն խնդրի, պայմանավորում է այն հանգամանքով, որ այն արվել է Ադրբեջանում: Նա հիշեցրեց, որ այսօր արդեն թուրք-ադրբեջանական բանակցություններ են սկսվում` ապագա համագործակցության սերտացման համար, ուստի Էրդողանին նաեւ պետք էր Ադրբեջանում շատ ավելի սուր հայտարարություններ անել:
Մյուս կողմից` Արտակ Շաքարյանի խոսքերով, ավելացել են ԱՄՆ-ի ճնշումները Թուրքիայի վրա: «Թուրքիան խնդիր ունի ցույց տալու աշխարհին, որ հայ-թուրքական սառեցված հարաբերությունների մեղքը Երեւանինն է, այլ ոչ թե Անկարայինը»,-ասաց նա:
Ամեն դեպքում թուրքագետը կարծում է, որ Էրդողանին Սերժ Սարգսյանի խոսքերը չեն հասել. նա ընդամենը դրա մասին հնչած մեկնաբանություններին է ծանոթացել: «Իմանալով Էրդողանի բռնկուն բնավորությունը եւ Բաքվի միջավայրը, շատ նորմալ էր նրա պատասխանը»,- նշեց նա:
Թուրքագետը հետաքրքրությամբ սպասում է նաեւ Սերժ Սարգսյանի արձագանքին, քանի որ, նրա խոսքերով, Թուրքիային որոշ չափով հաջողվել է այս հարցում հակահայկական քարոզչություն իրականացնել, եւ ինտերնետում այժմ ավելի շատ Էրդողանի հայտարարության մասին է խոսվում, քան հայկական կողմի դիրքորոշման: