Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեց ներկայացնել սույն թվականի ապրիլի 1-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական բախումների հետևանքով զոհվածների ընտանիքների կարիքների գնահատումն ու սոցիալական խնդիրները:
Նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ զոհվածների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրման նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը մշակել է կարիքների գնահատման մեթոդաբանություն: Նախնական գնահատումը վերաբերում է զոհվածների ընտանիքնների սոցիալական խնդիրներին, առողջական, ուսումնական, վարկային, բնակարանային-կոմունալ և այլ խնդիրներին:
Նախարարը հայտնեց, որ ուսումնասիրվել են 64 զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրները: Նա ներկայացրեց մանրամասն տեղեկություններ այդ ընտանիքների սոցիալական վիճակի մասին և հավելեց, որ այդ ընտանիքները գտնվում են նաև մարզպետարանների ուշադրության կենտրոնում, բացի այդ` մարդիկ շարունակում են նյութական և դրամական միջոցներ նվիրաբերել:
«Ստացվող օգնություններն ու տարվող աշխատանքները ավելի նպատակային ու համակարգային դարձնելու համար առաջարկվում է կիրառել սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- ասաց Արտեմ Ասատրյանը: