Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել աջակցել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին: Նա իր էջում խոսել է «Փարոս» հիմնադրամի մասին և զոհվածների կարիքավոր ընտանիքներին աջակցելու կոչ արել:
«Ըստ հետազոտությունների՝ ԱՄՆ կառավարությունը 100.000 ԱՄՆ դոլար է վճարում զոհվածների ընտանիքներին: Ադրբեջանում այդ ընտանիքները ստանում են 10.000 մանաթ (մոտավորապես 6700 դոլար): Հայաստանում և Արցախում զոհվածների ընտանիքները ստանում են ընդամենը 200.000 դրամ (մոտավորապես 480 դոլար): Ինչպես տեսնում եք՝ Հայաստանում և Արցախում զոհված զինծառայողների ընտանիքները ֆինանսապես անապահով են: Այդ իսկ պատճառով ես որոշեցի աջակցել նրանց «Փարոս» հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին: Ես ոգեկոչում եմ նրանց, ովքեր կցանկանան աջակցել նրանց:
Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ-ն շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու և արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։
Խաղաղություն բոլորին»,- գրել է Թանկյանը: