|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եգիպտոսի կառավարությունը երեկ գնացքի վթարից զոհված զինծառայողների ընտանիքներին մտադիր է 1,5 հազար դոլար վճարել: Վիրավոր զինվորները կստանան 300 դոլար. հայտնում է Росбалт-ը:
Եգիպտոսի սոցիալական հարցերով նախարար Նաղվա Հալիլը ընդգծել է, որ այդ գումարը առաջին օգնություն է տուժածների ընտանիքներին, այլ ոչ թե փոխհատուցում: Իսկ փոխհատուցման չափը կառավարությունը կորոշի մոտ օրերս:
Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի մայրաքաղաքի արվարձաններից մեկում գնացքը դուրս էր եկել գծերից: Այն զինծառայողներ էր տեղափոխում Կահիրե: Վթարի արդյունքում զոհվել էր 15, վիրավորվել 100 զինծառայող: