Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը սեպտեմբերի 1-ից ավելացել է մոտ 21 տոկոսով` նախկին 10 հազար դրամի փոխարեն այն կկազմի 30 հազար դրամ: Ամբողջ դրամական օգնությունը ընտանիքը կստանա միաժամանակ` նույն օրը, նույն աղբյուրից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, Սոցիալական ապահովության ծառայության պետ Արտեմ Ասատրյանի խոսքով` այս ավելացումները հնարավոր են դարձել դրամական օգնությունը հասցեատերերին հասցնելու շնորհիվ, այսինքն` հաշվառումը հստակեցնելու, տեղեկատվական բազաներում ճշգրտումներ կատարելու եւ ցուցակները մաքրելու շնորհիվ:
Անդրադառնալով այս ընթացքում հնչած շահարկումներին` փոխնախարարը նշեց. «Այն համակարգը, որը սահմանվում է, միանշանակ բխում է ե'ւ պետական քաղաքականությունն ավելի հասցեական ու նպատակային դարձնելու, ե'ւ մեր քաղաքացիների շահերից, որովհետեւ, անկախ նրանից, թե զոհված զինծառայողների ընտանիքները որտեղից կստանան իրենց պետական աջակցությունը, մյուս բոլոր արտոնությունները որեւէ փոփոխության չեն ենթարկվել եւ չեն ենթարկվի»:
Արտեմ Ասատրյանը նաեւ տեղեկացրեց, որ այդ խնայողությունների հաշվին 5000 դրամով ավելացել է նաեւ Հայրենական մեծ պատերազմին եւ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած մոտ 4000 անձանց տրվող դրամական օգնության չափը: 5000 դրամով բարձրացվել է նաեւ Հայրենական մեծ պատերազմի` շուրջ 2800 վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը` կազմելով 25 հազար դրամ:
Նշենք, որ Հայաստանում հաշվառված է զոհված զինծառայողների 5300 ընտանիք: Ի դեպ, այդ թվի մեջ մտնում են նաեւ խաղաղ պայմաններում բանակում սպանված պարտադիր ժամկետային զինծառայության անցած զինծառայողները: