|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության այսօրվա նիստում համաձայնություն տրվեց «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությունը:
Նշենք, որ արտոնություններն ու երաշխիքները տրամադրվում են բնական տեսքով կամ դրամական վճարումների տեսքով՝ համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրության համապատասխան:
Հիվանդությունների, դժբախտ պատահարների, վնասվածքների, թունավորումների և հիվանդի կյանքին սպառնալիք ներկայացնող այլ իրավիճակների դեպքում բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) շտապ բժշկական օգնության անվճար ստացումն իրականացվում է կացության պետության ազգային օրենսդրության համապատասխան՝ առանց կողմերի ծախսերի փոխադարձ փոխհատուցման:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշյալ արձանագրության կնքումը, քանի որ այն հստակեցնում է սահմանված արտոնությունների և երաշխիքների տրամադրման գործընթացը: