կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-27 15:20
Աշխարհ

Թուրքիան մտադիր է շարունակել աջակցությունը Ղրիմի թաթարների օրինական պայքարին. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան մտադիր է շարունակել աջակցությունը Ղրիմի թաթարների օրինական պայքարին. Թուրքիայի ԱԳՆ

Մեջլիսի գործունեությունն արգելելը Ղրիմի թաթարներին վախեցնելու փորձ է, նաև` այդ ժողովրդի միասնականության դեմ ուղղված «վերջին քայլը»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ-ն. հայտնում է rosbalt.ru-ն`վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը:

«Գերատեսչությունն ափսոսանքով ընկալում և դատապարտում է ռուսաստանյան դատարանի` կազմակերպության գործունեությունը դատապարտելու մասին որոշումը: Մեջլիսը Ղրիմի թաթարների` օրինական ճանապարհով ընտրված մարմինն է, որը ձևավորվել է ժողովրդավարական ճանապարհով` ազատ կամաարտահայտման հիման վրա, և այդպիսով արտահայտում է Ղրիմի թաթարների կամքը»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Նշվել է, որ այդ որոշումը ևս մի ապացույց է, որ թերակղզու բնակիչների հիմնարար իրավունքներն ու ազատությունները ենթարկվում են համակարգված ճնշումների:

«Թուրքիան մտադիր է շարունակել աջակցությունը Ղրիմի թաթարների օրինական պայքարին և այդ ճնշումների վերացմանը,- հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

Հիշեցնենք, որ երեկ Ղրիմի Գերագույն դատարանը Ղրիմի թաթարների մեջլիսը ճանաչել է որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը ՌԴ-ում: