կարևոր
9775 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-25 23:47
Հասարակություն

Նպատակն է տեղ հատկացնել նաև թուրք֊թաթարների «պատմությանը». պատմաբանը` «Հայոց պատմության» անվանափոխման մասին

Նպատակն է տեղ հատկացնել նաև թուրք֊թաթարների «պատմությանը». պատմաբանը` «Հայոց պատմության» անվանափոխման մասին

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը անդրադարձել է «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխմանը, նշելով. 

««Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանակոչել ցանկացողները կա՛մ լիակատար տգետ են, կա՛մ թուրք, կա՛մ էլ դավաճան (Հայաստանում թուրքական շահերը բացահայտորեն սպասարկող դիվերսանտներ)։ Այդպիսի հայասպան ու Հայաստանակործան մտադրություն ունեցողները նպատակ են հետապնդում ոչ միայն «Հայոց պատմությունը» սահմանափակելու Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքով, ոչ միայն ցանկանում են Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը հանել «Հայոց պատմություն» առարկայից ու սամանափակել հայ երեխաների ազգային-պետական գիտակցությունը, այլև նրանում տեղ հատկացնելու ոչ հեռավոր անցյալում Հայաստան թափանցած թուրք, կովկասյան թաթար (1939թ․ Ստալինի հրամանով ադրբեջանցի անունը կրող) ցեղախմբերի «պատմությանը», իսկ ապագայում նաև որպես առարկա առհասարակ հանելու Հայոց պատմությունը։

Հ․գ․ Գուցեև այդ առաջարկը նպատակ է հետապնդում մեր թշնամուն կատարվելիք նոր նվիրատվություններից հայ ժողովրդի ուշադրությունը շեղել, բայց և այնպես, դրա դեմ պետք է պայքարել ազգովի, քանզի բացահայտորեն դրվում է մեր գոյության հարցը»։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: