|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան հերթական անգամ հայտարարում է Ղրիմի անօրինական բռնակցման անընդունելիության մասին, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Անկարան շեշտում է իր նվիրվածությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Այս մասին, ըստ Anadolu-ի, ասվում է Ղրիմի թերակղզու ապօրինի բռնակցման յոթերորդ տարեդարձի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայտարարությունը հիշեցնում է, որ «2014 թվականի մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում անցկացվել է ապօրինի հանրաքվե, որի արդյունքները, որպես պատրվակ, օգտագործվել են Ղրիմի բռնակցման համար»:
«Թուրքիան հատուկ նշանակություն է տվել և շարունակում է կարևորել Ղրիմում բնիկ էթնոս համարվող Ղրիմի թաթարների անվտանգությունը, բարեկեցությունը և մշակութային ինքնության պահպանումը», - ասվում է փաստաթղթում:
Թուրքիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ Թուրքիան կշարունակի ուշադիր հետևել Ղրիմում տեղի ունեցող գործընթացներին։
Հիշեցնենք, որ Թուրքիան իրեն համարում է Ղրիմի թաթարների հովանավորը և ծավալապաշտական նկրտումներ ունի թերակղզու նկատմամբ։