| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մենք մտադիր չենք շարունակել: Այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ այս գործողությունը կարող է վերականգնել աշխարհաքաղաքական զսպումը տարածաշրջանում։
«Մեր զինված ուժերը պատրաստ են սիոնիստական ռեժիմի հնարավոր գործողություններին: Սիոնիստական վարչակարգի և նրա կողմնակիցների ցանկացած նոր գործողություն Իրանի կողմից կարժանանա ավելի կոշտ արձագանքի, և այդ մասին ես տեղեկացրել եմ երեկ երեկոյան իմ հեռախոսազանգերում», - ասել է Արաղչին:
Նա հավելել է, որ պաշտոնական Թեհրանը Շվեյցարիայի միջոցով ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը պաշտպանության իրավունք ունի, սակայն մտադիր չէ շարունակել գործողությունը:
«Մենք նաև Ամերիկային զգուշացրել ենք հետ քաշվել և չմիջամտել... Ես գալիք օրերը պայծառ եմ տեսնում։ Հակամարտության հավանականություն կա, սակայն մեր ուժերը լիովին պատրաստ են։ Անցած գիշեր մենք թիրախավորել ենք միայն ռազմական և անվտանգության թիրախները, և ի տարբերություն իսրայելցիների, չենք մտել հանրային դաշտ։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին աստիճանաբար որոշակի կայունություն կտեսնենք տարածաշրջանում»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը։