|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի նախագահի աշխատակազմը չորեքշաբթի խորհրդարան է ներկայացրել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Մալիում «խաղաղապահ» առաքելությունների շրջանակներում թուրքական զորքերի տեղակայման ժամկետը երկարաձգելու առաջարկ: Հաստատվելուց հետո այս փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 31-ին և կգործի մեկ տարի. հայտնում է Yeni Şafak-ը:
Միավորված ազգերի կազմակերպության բազմակողմանի ինտեգրված կայունացման առաքելությունը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում՝ մոտ 12,000 զինծառայողով, 2014 թվականի սեպտեմբերից է սկսել տեղակայվել այդ անհանգիստ երկրում:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2012 թ. ընդունել է բանաձև, որը թույլատրում ր միջազգային աջակցության առաքելության գլխավորությամբ տեղակայումը Մալիում: