|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի ընթացքում հանդիպել են Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Կիևում կայացած հանդիպմանը մասնակցել են Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն, Գերագույն ռադայի պատգամավորներ Ռուստամ Ումարովը և Ահթեմ Չիյգյոզը: Նաև՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ամինա Ջապարովան, Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեն և Կիևում Թուրքիայի դեսպան Յուղմուր Ահմեթ Գյուլդերեն: