|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ղրիմի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի ազգային պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևը ուկրաինական պատվիրակության կազմում մասնակցել է Ստրասբուրգում կայացած` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: Ուկրաինական qha.com.ua-ն հայտնում է, որ Ջեմիլևն իր ելույթը սկսել է հակահայկական զեկույցի համար Ռոբերտ Ուոլթերին ուղղված շնորհակալական խոսքերով:
Ավելին՝ թաթարների ղեկավարը Հայաստաին մեղադրել է «Ադրբեջանի տարածքները օկուպացված» պահելու մեջ և կոչ արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ-ի նկատմամբ: Նա նաև մեղադրել է Հայաստանին Ղրիմի հարցում Ռուսաստանի ագրեսիային աջակցելու մեջ: