| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր խորհրդարանում լսումներ են կազմակերպվել՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, բիզնես սեկտորի ներկայացուցիչներ, Հայաստանում միջազգային ընկերություոնների ներկայացուցիչներ:
Ելույթով հանդես եկավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսեց այն քայլերի մասին, որը նախաձեռնում է իրականացնել իր գլխավորած նախարարությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: Նա մատնանշեց չորս առաջնային ուղղություն՝ ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումային գորընթացի բացահայտմանն ուղղված քայլեր, օտարերկրյա ներդրումների ներգրավման նոր մեխանիզմների մշակում, ներդրումային ճանաչելության բարձրացմանն ուղղված քայլեր: Նախատեսվում է բարելավել նաև օրենսդրական միջավայրը, պարզեցնել գործարար միջավայրին վերաբերող օրենսդրական ակտերը, գործարար-պետություն համագործակցությունը:
Սուրեն Կարայանը նշեց, որ ամիսը մեկ անգամ նախարարությունում հանդիպումներ են կազմակերպվելու օտարերկրյա ներդրողների հետ: Ներկայումս մշակվում է օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք, այն ներկայացնելու են օտարերկրյա բազմաթիվ ներդրողների, որպեսզի ստանան նրանց կարծիքն ու առաջարկությունները:
Ըստ Կարայանի` կառավարության կողմից իրականացվող հարկային ու մաքսային բարեփոխումները շոշափելի ու դրական ազդեցություն կունենան գործարար համայնքի ակտիվացման վրա: Ներդրումային պոտենցիալի բացահայտման ուղղությամբ նախատեսվում է Հայաստանի զարգացման հիմնադրամի շրջանակներում ստեղծել կարողություններ, ուսումնասիրել պոտենցիալ ոլորտները և ներդրումային ծրագրերը, որպեսզի դրանք առաջարկեն ներդրողներին: Ներդրողներին աջակցելու նպատակով ստեղծել են մեկ պատուհանի սկզբունքը, երբ ներդրողը դիմում է Հայաստանի զարգացման հիմնադրամին, և, այդ պահից սկսած, հիմնադրամն իր ամբողջ անձնակազմով ուղեկցում և աջակցում է ներդրողին` մինչև գործունեության մեկնարկ:
«Դիվանագիտական կորպուսը պետք է լինի այն կամուրջը, որով ներդրողներին կկապի Հայաստանի հետ` ներկայացնելով Հայաստանի ներդրումային առավելությունները»,- ասաց Սուրեն Կարայանը: