|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացրած գործողությունները, ներկայացնելով հաշվետվություն` ըստ ոլորտների: Մասնավորապես տարածքային կառավարման ոլորտում վերանայվել է համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մեթոդաբանությունը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է համայնքների զարգացման ծրագրերի մշակման և կառավարման մեթոդաբանությունը, զարգացման ծրագրի օրինակելի ձևը՝ իր համապատասխան հավելվածներով: Փաստաթղթի մշակման նպատակն է` համայնքներում առկա պոտենցիալի, զարգացման հնարավորությունների և ուղղությունների առավելագույն բացահայտումը:
Ըստ հաշվետվության, համայնքների զարգացման նոր 9 ծրագրերը պետք է ուղենիշային փաստաթղթեր լինեն հնարավոր ներդրողների համար: Փաստաթղթերը տեղադրված են նաև նախարարության կայքում (http://mtad.am/hy/methodologicalguides/):
Ներկայումս համայնքներում ընթանում է ծրագրերի մշակման գործընթաց:
ՏԻՄ գործունեության հրապարակայնության ապահովման նպատակով , ինչպես նաև համայնքներում որոշումների կայացմանը համայնքի բնակիչներին մասնակից դարձնելու և թափանցիկություն ապահովելու նպատակով 25 խոշոր համայնքների ավագանիների նիստերը հեռարձակվում են առցանց եղանակով: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր են ներդրվել 559 համայնքում: Աշխատանքները կշարունակվեն 2017 թվականի ընթացքում՝ համայնքների խոշորացմանը զուգընթաց: