Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենեջմենթ Միքս» ընկերության /Հայաստան խոշոր ներդրողների ներգրավվածությունն ապահովող կազմակերպություն-խմբ./ նախագահ Րաֆֆի Սեմերջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենց առաքելությունն է կապվել միջազգային կազմակերպությունների հետ և ցույց տալ, թե Հայաստանում ինչով է հետաքրքիր ներդրում կատարելը: Նա նշեց, որ Հայաստանով ներդրումների առումով հետաքրքրվում են մեր ցածր հարկային դաշտի շնորհիվ:
Ըստ նրա, եթե մեր հարկային դաշտը համեմատում ենք եվրոպական երկրների հետ, ապա շահավետ է, բայց եթե համեմատենք Վրաստանի և Էմիրատների հետ` հարկային դաշտը պետք է բարելավվի:
«Հայաստանի առավալությունը նաև ՀՀ-ում անշարժ գույքի գներն են: Հաջորդ համեմատական առավելությունը մարդուժն է: ՀՀ-ում բարձրագույն կրթություն ունեցողները շատ են, իսկ միջին աշխատավարձը ցածր է, այսինքն՝ ՀՀ-ում կա որակյալ և էժան աշխատուժ»,- ընդգծեց նա:
Այս պայմանների շնորհիվ է, որ Հայաստանը բարենպաստ է ներդրումների համար: Սեմերջյանի խոսքով` Հայաստանում միջազգային կազմակերպություններին հետաքրքրում են նաև գյուղատնտեսությունը, գյուղարդյունաբերությունը և առհասարակ արդյունաբերությունը: Ըստ նրա, եթե կառավարության ծրագրում ավելի հստակ նշված լիներ, թե օրինակ, 2020 թվականին, որ երկրին պետք է Հայաստանը նման լինի, իրենց համար ավելի հեշտ կլիներ աշխատելը:
«Ծրագիրը շատ լավն է, բայց պետք է նշվեր, թե 10, 20, 30 տարի հետո Հայաստանը պետք է նման լինի Իսրայելի՞ն, Սինգապուրի՞ն, թե՞ այլ երկրի: Այսպես մեզ ավելի հեշտ կլիներ կողմնորոշվել և աշխատել»,- ասաց նա: