|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ներդրողների համար, եթե գալիս են իմ գործընկերները, հարգանք կա, պատիվ կա, երաշխիքն էլ ես եմ. լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով նոր իշխանության նկատմամբ ներդրողների վստահության մասին:
Նա նշեց, որ եթե ինքն ինչ-որ բան է ասում, ասածին տեր է լինում: «Բայց հիմա իմ ուզածն այն է, որ ոչ թե ես լինեմ երաշխիքը, այլ պետությունը: Մենք բոլորի վրա էլ հույս ենք դնում: Խորհրդարանական ընտրություններից հետո էլ պետք է բոլոր հարցերի պատասխանը տրվի գործարարներին, որ ոչ թե երաշխիքը Ծառուկյան Գագիկը լինի, այլ պետությունը»,- ասաց Ծառուկյանը:
Դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է, որ ներդրումների խնդիր կա, նա պատասխանեց. «Մարդն ասում է՝ բարիկադները քանդել ենք, հիմա էլ պիտի ամեն մեկն իր հնարավորության շրջանակներում օգնի` աշխատենք, ամեն ինչ նորմալ լինի»: