Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը ԼՂ-ում իրավիճակի սրման ժամանակ օգնության խնդրանքով չի դիմել ՀԱՊԿ-ին. այսօր, ըստ РИА Новости-ի, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ոչ մի խնդրանք չի եղել»,- ասել է նա` պատասխանելով համապատասխան հարցին:
Բորդյուժան հավելել է, որ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփումների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել իր պոտենցիալի մեծ մասը», այդ պատճառով որևէ խնդրանք չի եղել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դրական պատասխան է տվել լրագրողի հարցին, թե արդյո՞ք փաստը, որ ԼՂ-ն, միջազգային իրավունքի համաձայն, Հայաստանի մաս չէ, նշանակում է, որ ՀԱՊԿ-ը կարող է օգնության հասնել միայն այն դեպքում, եթե վտանգ է սպառնում Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմաններին: «Այո, դուք ճիշտ եք հասկանում»,- ասել է նա:
Միաժամանակ, Բորդյուժան նշել է, որ ԼՂ-ում իրավիճակը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության համար: Ըստ նրա` եթե ռազմական գործողությունները կրկնվեն, կգա մի շրջան, որ ակտիվ ռազմական դիմակայությունը կպայթեցնի Կովկասը, այդ ժամանակ հակամարտության մեջ կներգրավվեն շատ պետություններ: «Այսօր կարևորը խաղաղության ապահովումն է, հակառակ դեպքում` Կովկասում մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»,- հայտարարել է Բորդյուժան: