|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀԱՊԿ խաղաղարար ուժերը պատրաստ են ցանկացած բարդ գործողությունների, այդ թվում` նաև անդամ երկրների տարածքից դուրս, այդ թվում` նաև Ուկրաինայում, սակայն դրանց կիրառման մասին որոշումը կարող է կայացնել միայն Հավաքական անվտանգության խորհուրդը. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. գրում է РИА Новости-ն:
«ՀԱՊԿ խաղաղարար ուժերը ձևավորվել են մի քանի տարի առաջ, մարտականորեն համակարգված են: Կարելի է փաստել, որ նրանք պատրաստ են ցանկացած բարդության խաղաղարար գործողության, ինչը ևս մեկ անգամ հաստատել են վերջերս Ղրղզստանի տարածքում անցկացված համատեղ զորավարժությունների արդյունքները»,- ասել է Բորդյուժան` պատասխանելով Ուկրաինայի արևելքում ՀԱՊԿ խաղաղարար ուժերն օգտագործելու հավանականության վերաբերյալ հարցին: