|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները միակարծիք են և օգնություն կտրամադրեն Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում: Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա ընդգծել է, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հատկապես մտահոգում է ՀԱՊԿ-ին:
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են և ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց ընդհանուր դիրքորոշումը․ ՀԱՊԿ հարավային սահմաններին իրավիճակի սրման դեպքում Տաջիկստանին կտրամադրվի անհրաժեշտ բոլոր ռազմական և դիվանագիտական օգնությունը»,- ասել է Զասը: