Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ-ում ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարց երբեք չի դրվել, իսկ Մերձդնեստրում արդեն ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր կան տեղակայված, որոնք իրենց առջեւ դրված առաջադրանքը կատարում են բավականին հաջող. լրագրողներին այսօր` Երեւան-Մոսկվա-Կիեւ-Աստանա տեսակամրջի ժամանակ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ղարաբաղում հատուկ կարգավիճակ գոյություն ունի, եւ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ որոշումների ընդունումը, հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հնարավոր է միայն երկու երկրների փոխհամաձայնության դեպքում:
«Բոլոր դեպքերում` մեր առջեւ երբեք խնդիր չի դրվել որեւէ թեժ կետում` կոնֆլիկտային գոտում, ՀԱՊԿ խաղաղապահական ուժեր տեղակայելու հարց: Կարող է` դա այն պատճառով է, որ մեզ մոտ խաղաղապահ ուժերը ստեղծվեցին ընդամենը մի երկու տարի առաջ եւ անցնում են մարտական պատրաստականության բարձրացման փուլում, բայց դեռ այդպիսի խնդիրներ մեզ չեն առաջադրել»,- նշեց Նիլկոլայ Բորդյուժան:
Անդրադառնալով ռեակցիաներին` նա նշեց, որ այսօրվա դրությամբ ՀԱՊԿ-ում կոնցեպցիա է մշակվել, եւ մոտ ապագայում որոշում կկայացվի ՀԱՊԿ միացյալ օդային ուժեր ստեղծելու մասին, որոնց նպատակը ինչպես տրանսպորտային խնդիրների լուծմանն ուղղված կլինի, այնպես էլ` մարտական խնդիրների:
</p>