Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նախ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այսօր Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը` իր նախագահությամբ, որի ընթացքում քննարկվել է նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների` ՀԱՊԿ խորհրդի շրջանակներում իրականացման ընթացքը, ինչպես նաև հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացումը:
«Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել ՀԱՊԿ շրջանակներում, ՀԱՊԿ դերակատարության ակտիվացման , անդամ երկրների միջև համագործակցության սերտացման առումով»,- ասաց Նալբանդյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլ Բորդյուժան իր խոսքը սկսեց Իրաքում երեկ տեղի տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից, ցավակցելով զոհերի հարազատներին: Նա նշեց, որ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու գործիքների մշակմանը:
«Մեզ համար այսօր ահաբեկչության դեմ պայքարի հարցը առաջնային է, դրա հետ կապված` ՀԱՊԿ շրջանակներում մշակվել է գործողությունների պլան, որոնք պետք է իրականացնենք ահաբեկչության դեմ պայքարում»,- ասաց Բորդյուժան:
Նրա խոսքով` լուրջ անդրադարձ է եղել միջազգային անվտանգության հարցերին, որի թվում է ԼՂ հակամարտության հարցը, որի վերաբերյալ համապատասխան հայտարարություն է ընդունվել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում: