կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 12:11
Հասարակություն

Թաթուլ Կրպեյանի տանկիստ եղբորորդուն տեսնելով՝ ադրբեջանցիները փախել են

Թաթուլ Կրպեյանի տանկիստ եղբորորդուն տեսնելով՝ ադրբեջանցիները փախել են

ԼՂՀ հյուսիսարևելյան սահմանը պաշտպանող հրամանատար Արտակը վստահ է, որ հայ ազգը միշտ է ունեցել լավ զինվորներ, այսօր էլ 18-19 տարեկան զինվորները ցույց տվեցին, որ մենք միշտ էլ հզոր ենք եղել և ցանկացած պահի կարող ենք հակահարված հասցնել հակառակորդին: Այս մասին մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց հրամանատարը՝ պատասխանելով  yerkir.am-ի հարցին՝ ճի՞շտ է, որ մերօրյա զինվորներն իրենց ոգով ու մարտունակությամբ գերազանցում են անգամ Արցախյան պատերազմի ազատամարտիկներին:

Արտակի խոսքով՝ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը ոչ մի բանի էլ ընդունակ չէ: «Նրանց զինվորները վախկոտ են, իսկ մեր զինվորները՝ քաջարի, մարտունակ, ոգին բարձր, պատրաստ են ամեն մարտական առաջադրանք կատարել»,- ասաց հրամանատարը:

Հարցին, թե ի՞նչ է տալիս զինվորին թիկունքում գտնվող հասարակության համախմբումը, նա պատասխանեց, որ շատ բան է տալիս՝ զինվորների մարտական ոգին կրկնապատկվում է, իսկ բանակի բարոյահոգեբանական վիճակն ավելի է լավանում, անգամ՝ բանակն իրեն պաշտպանված է զգում:

«Ծնողներն անհանգստանալու  ոչ մի առիթ չունեն, հրամանատարները կանգնած են իրենց տեղում և զինվորի կողքին, անձամբ ես գիշերն անցկացնում եմ զինվորի կողքին՝ խրամատի մեջ»,- ասաց Արտակը:

Նա պատմեց մեր տանկիստների խիզախ մարտական գործողությունների մասին, մասնավորապես՝ զինվորներից՝ Թաթուլ Կրպեյանի եղբորորդու մասին. նա  տանկիստ է, և երբ մտնել է մարտադաշտ, ադրբեջանցիները, նրան տեսնելով, փախել են: