Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Թաթուլ Կրպեյանի անունը կրող գյուղում մեծ շուքով նշվեց հերոսի ծննդյան 50-ամյա հոբելյանը: Հերոսի ծննդավայրում էին նրա հարազատները, մարտական ընկերները, համագյուղացիներն ու բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով հավաքվածներին, նշեց, որ Թաթուլ Կրպեյանից սերունդները շատ բան են սովորել: «Ասել, որ Թաթուլի մեզ հետ չէ, այդպես չէ, նրա հոգին սավառնում է երկնքում: Այս քարեղեն կոթողները արևի ճառագայթների միջոցով նրա հոգուց հղած հուրն անդրադարձնում են դեպի մեզ, հատկապես` դեպի երեխաները, պատանի երկրապահները, ովքեր ոգևորվելու և դաստիարակվելու են Թաթուլ Կրպեյանի կերպարով»,- ասաց նախարարը:
Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամը, խոսելով հոր մասին, նշեց, որ հոր տարեդարձը ոչ թե տխրության, այլ ուրախության օր է: «Այսօր հայրիկիս տարեդարձն ինձ համար լույսի ու վերածննդի խորհուրդ ունի: Մարդ, ով այրվեց, լույս սփռելով ամենուր, իր կյանքը գիտակցաբար զոհելով, ապրելու հնարավորություն տվեց հազարավոր ուրիշների: Թեև մեկ տարեկանից ապրել եմ առանց նրա ֆիզիկական ներկայության, բայց շնորհիվ մայրիկիս երբեք չեմ նկատել նրա բացակայությունը, մայրս կարողացել է հայրիկիս կապել ինձ հետ՝ դառնալով մեծ սիրո, հավատարմության կամուրջ, որի համար նախ` շնորհակալ եմ հայրիկիս ինձ համար հենց այդպիսի մայր ընտրելու համար և ապա` մայրիկիս՝ այդ բացառիկ, անքակտելի հոգևոր կապը ստեղծելու համար: Հայրիկիս ծննդյան օրը ես համարում եմ ոչ թե տխրության, այլ ուրախության օր, քանզի հերոսներն ամեն օր չէ, որ ծնվում են»:
Միջոցառումն ուղեկցվեց ազգագրական երգ ու պարով:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: