|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լեռնային Ղարաբաղի Կովսական քաղաքում ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի բակում տեղադրվել է նրա կիսանդրին:
Դպրոցը հերոսի անունով անվանակոչվել էր դեռ 2000 թվականին, իսկ կիսանդրու բացումը Թաթուլի մարտական ընկերների երազանքն էր:
Որ հենց ազատագրված տարածքում եւ իր անունը կրող դպրոցում պետք է տեղադրվի հերոս Թաթուլի արձանը՝ որոշել են նրա մարտական ընկերները: Արմեն Շահվերդյանը Թաթուլ Կրպեյանի զինակիցն է եղել ե՛ւ կյանքում, ե՛ւ արցախյան գոյամարտի ընթացքում: Ուսանողական տարիներին միասին ապրել են հանրակացարանի նույն սենյակում, միասին սովորել համալսարանի պատմության ֆակուլտետում, միասին անդամագրվել Դաշնակցությանն ու միասին էլ մեկնել ճակատ: «Միասինների» շղթան խախտվեց 1990-ի ապրիլի 30-ին, երբ Թաթուլը քաջի մահով ընկավ «Օղակ» գործողության ժամանակ: Հենց այդ օրն էլ բոլոր ընկերներն ուխտեցին իրենց զավակներին Թաթուլի անունով կոչել:
Կրպեյան ընտանիքի անդամները Կովսականի դպրոցին որպես նվեր հանձնեցին գրքրեր, այդ թվում՝ Թաթուլի բանաստեղծությունների ժողովածուն:
ԵրկիրՄեդիա հեռուստաընկերությունն է ներկա եղել ազգային հերոսի կիսանդրու բացմանը: