Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ասա ո՛չ ռասիզմին ու ազգայնամոլությանը» թուրքական կազմակերպությունը միջոցառում է անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանությունը:
Ըստ «Ակօս»-ի՝ ֆորումի ընթացքում ելույթով հանդես եկած ակտիվիստ Ջուլիդե Թունաքանը խոսել է ամոթի զգացողությունից՝ նշելով, որ իրենք չեն ճանաչել այն մարդկանց, որոնց հետ կողք կողքի են ապրել: Նա հայտնել է, որ ամաչում է այն փաստից, որ միայն Հրանտ Դինքի սպանությունից հետո է սկսել ճանաչել նրանց:
Ֆորումի առաջին նիստում քննարկվել է Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերի պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսկ երկրորդ նիստը կրել է «Ցեղասպանության ժխտումն ու թուրքական պաշտոնական փաստարկները» խորագիրը։
Թուրքական Բիլգի համալսարանի պատմության ֆակուլտետի ներկայացուցիչներից Բյուլենթ Բիլմեզը, անդրադառնալով ժխտման քաղաքականությանը, հայտնել է, որ պետությունը այդ առումով վստահել է իր սեփական ժողովրդին, ինչի պատճառով էլ ժխտողական քաղաքականությունը տարել է միայն արտաքին դաշտի համար՝ այդ մասին տեքստերը գրելով միայն դրսի համար:
Ֆորումին ներկա է եղել նաև Թուրքիայում հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպության ներկայացուցիչներից Նորայր Օլգարը: Նա ուշադրության է արժանացրել այն փաստը, որ երկրում Հայոց ցեղասպանության մասին խոսելը կամ իրավունքներ փնտրելը այնքան էլ հեշտ չի եղել մինչև Հրանտ Դինքի դավադիր սպանությունը: