կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 12:30
Հասարակություն

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով` Կալիֆոռնիայի Նորթրիջ համալսարանում

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով` Կալիֆոռնիայի Նորթրիջ համալսարանում

Հունվարի 31-ին Կալիֆոռնիայի Նորթրիջ համալսարանի հայագիտության ամբիոնը Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցկացրել, որի հիմնական մասնակիցները եղել են ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնցից շատերի բարեկամները վերապրել էին Ցեղասպանությունը:

 

«Հայոց ցեղասպանություն. հաշվետվություն և պատասխանատվություն» գիտաժողովում ելույթ են ունեցել բազմաթիվ բանախոսներ, որոնք ներկայացրել են Հայոց ցեղսպանության տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մասին իրենց գիտական աշխատանքները:

 

«Հայոց ցեղասպանության թեման ավելի մեծ ուշադրության է արժանի, ինչն է կկանխի ցեղասպանություններն ապագայում»,- ասել համալսարանի հայագիտության դասախոս Հասմիկ Բարանը:

 

Իր հերթին, դասախոս Վահրամ Շեմասյանը հիշում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին տատիկ-պապիկի հետ այցելում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող արարողություններին: «Մարդիկ լալիս էին, իսկ ես, առանց հասկանալու, շուրջս էի նայում: Գիտեի, որ ինչ-որ տխուր և ցնցումային բան է, բայց այդ տարիքում չէի գիտակցում, թե ինչ է կատարվում: Մեծանալով ամեն օր ավելի լավ եմ տեսնում այս ողբերգության խորությունը»,- ասել է նա շնորհանդեսի ժամանակ:

 

Բանախոսները խոսել են մահվան երթերի, Հայոց ցեղասպանությունը վերապրած գերիների, հայ կանանց և երեխաների, ցեղասպանության վերաբերյալ կրթության ապահովման, լեզվի և այլնի մասին:

 

Աղբյուրը` armeniangenocide100