կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-17 12:39
Հասարակություն

Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանությանը

Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանությանը

Մարտի 25-28-ը Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո, կանցկացվի «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Մեծ պատերազմի տարիներին. 1915-2015. հետազոտությունների 100 տարի» գիտաժողովը, որը կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը հետազոտող միջազգային գիտական խորհուրդը (CSI). տեղեկացնում է collectifvan.org կայքը:

 

Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա Սորբոնի համալսարանի մեծ ամֆիթատրոնում: Ելույթ կունենա նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

Զեկուցումներով հանդես կգան, պատմաբաններ, իրավաբաններ, քաղաքագետներ: Նրանք կներկայացնեն Ցեղասպանության փուլերը, օտարազգի եւ հայ ականատեսների վկայություններ, կանդրադառնան Օսմանյան կայսրությունում բնակվող այլ փոքրամասնությունների ցեղասպանությանը, նաեւ Ցեղասպանության դատապարտման իրավական հիմքերին (Կոստանդնուպոլսի դատավարությունից մինչեւ Դողու Փերինչեքի գործ), Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, Հայոց ցեղասպանության առանձնահատկություններին ու նմանություններին այլ ցեղասպանությունների, օրինակ` Հոլոքոստի հետ եւ այլն: