կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-16 11:38
Քաղաքական

Թեւան Պողոսյանն ամփոփում է ՀՀ և ՌԴ պաշտոնյաների երեկվա հանդիպումը

Թեւան Պողոսյանն ամփոփում է ՀՀ և ՌԴ պաշտոնյաների երեկվա հանդիպումը

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի ժամ է փորձում եմ մամուլում եղած պատմություններով ու հարցազրույցներով հասկանալ, թե ինչպես անցավ այսօրվա ՀՀ և ՌԴ խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների հանդիպումը:

1. Ափսոսում եմ, որ ներկա չէի: Հանդիպմանը նախապատրաստվել ենք 6 ամսից ավել: Ուրախ եմ, որ իմ բաժին ազդեցությունը թողել եմ:)

2. Ապրե՛ն տղեքը բոլոր ելույթների ու բարձրացրած հարցերի համար: Վստահ եմ, որ այլոց մոտ այսպես կամրապնդվի Հայաստանը հարգելու անհրաժեշտությունը:

3. Որ լեզվի մասին օրենքը չի կարելի խախտել, ապահովել էր 6 ամիս առաջ՝ բյուջեն գրելուց: Սա առաջին անգամը չի: Այսպես են եղել 2013-ից ՌԴ-ից պատվիրակությունների հետ բոլոր հանդիպումներին որոնց մասնակցել եմ: Հուսամ, որ այս հարցն էլ զարմանք չի առաջացնի, և բոլոր օրենքները կաշխատեն ՀՀ-ում:

4. Հետևողական կլինենք, որ համատեղ հայտարարության տեքստն անպայման հայկական շահերի ապահովման երաշխիքներն ունենա:

5. Ցանկացած դեպքում մեր հույսն ու հավատը մեր բանակն է ու մենք:

6. Դուխով»