կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 13:18
Քաղաքական

Չգիտեմ՝ ով ում է խաբում և ինչու, բայց ԳՇ–ում երեկվա հանդիպումը բեմադրություն էր, դավաճան Նիկոլի ձայնում առկա դողը և հապճեպ փախուստը հուշում են, որ հրամկազմը իրեն դեռ վստահ է զգում․Հ․ Մելիք–Շահնազարյան

Չգիտեմ՝ ով ում է խաբում և ինչու, բայց ԳՇ–ում երեկվա հանդիպումը բեմադրություն էր, դավաճան Նիկոլի ձայնում առկա դողը և հապճեպ փախուստը հուշում են, որ հրամկազմը իրեն դեռ վստահ է զգում․Հ․ Մելիք–Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրադրությանը, ինչպես նաև Գլխավոր շտաբ երեկ Նիկոլ Փաշինյանի այցին։ Գրառման մեջ ասվում է․

«Գիշերը շատ եմ մտածել նախօրեին ԶՈՒ գլխավոր շտաբում տեղի ունեցածի մասին։ Իսկապես տհաճ տեսարան էր։ Իսկ բովանդակությու՞նը… Բովանդակության մասին մենք ըստ էության քիչ բան գիտենք։ Այո, կադրերը խոսուն էին. դավաճանի օպերատորները շատ լավ են աշխատել, բայց մեկ է՝ ահագին բան հուշում է, որ երեկվա միջադեպը բեմադրություն էր։ Չգիտեմ՝ ով ում է խաբում և ինչ նպատակով, բայց դավաճան Նիկոլի ձայնում առկա դողը և ԳՇ-ից հապճեպ փախուստը հուշում են, որ այս մրցակցության մեջ հրամկազմը դեռևս իրեն վստահ է զգում։

Այդ մասին վկայող այլ հանգամանքներ էլ կան, օրինակ այն փաստը, որ Նիկոլը ցանկացել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, ով չի ստորագրել իր հրաժարականի պահանջով ԳՇ հրամկազմի հայտարարությունը, բայց գեներալները թույլ չեն տվել և պնդել են, որպեսզի պաշտոնակատար նշանակվի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։

Օնիկ Գասպարյանի հարցն էլ դեռ փակ չէ։ Այստեղ էլ են զարգացումներ սպասվում և Նիկոլը գիտի դրա մասին։ Ուստի առաջարկում եմ ամեն դեպքում հապճեպ եզրահանգումներ չանենք և սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Իսկ ավելի ճիշտ՝ կենտրոնանանք դավաճանին հեռացնելու մեր պայքարի վրա։ ՀՀ ԶՈՒ ԳՇ հրամկազմի հայտարարության առաջին իսկ օրից ես շարունակ ասել եմ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Բանակը ստիպված չլինի հաջորդ քայլն անել։ Վստահեցնում եմ՝ այդ օրվանից ոչինչ չի փոխվել՝ ո՛չ իմ դիրքորոշման և ո՛չ էլ իրավիճակի մեջ»։