Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին վթարված մարդատար ավտոբուսը չի պատկանել որևէ ուղևորափոխադրող ընկերության: Ավտոբուսի տերն անհատ ձեռներեց է, իրականացրել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։
Նշենք, որ, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, «ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձևակերպումը և փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ և իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա»:
Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղևորների և փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով: