Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 8-9-ը Եվրախորհրդի և Թուրքիայի միջև խոսքի ազատության, նաև ահաբեկչության դեմ պայքարի թեմայով համաժողով է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Եվրախորհրդի հանձնաժողովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ: Քննարկվել են Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները խախտող գործողությունները: Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են Գերագույն դատարանի և Սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, ինչպես նաև արտակարգ դրության` նոր կազմված հանձնաժողովի անդամները: ԵԽ պատվիրակությունը քննադատել է Թուրքիային` ստանձնած պարտավորությունները չկատարելու համար և խիստ նախազգուշացումներ հնչեցրել: Նշվել է, որ Թուրքիայի դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները պետք է համապատասխանեն ՄԻԵԿ -ի և ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումներին ու իրավական սկզբունքներին:
Համաժողովի ընթացքում քննարկվել են մասնավորապես հետևյալ թեմաները`
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման և, մասնավորապես, խոսքի ազատության հարցերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական սկզբունքներին ենթարկվելու անհրաժեշտությունը:
- Վերջին զարգացումների ազդեցությունը Թուրքիայի վրա, հատկապես` առնչվող օրենքների համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:
- Դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները համապատասխանությունը ՄԻԵԿ և ՄԻԵԴ-ի սկզբունքներին:
- Կալանավորումները պետք է կիրառել որպես ծայրահեղ միջոց՝ հիմնված ՄԻԵԿ-ի հիմնավոր կասկածի վրա:
- ԵԽ-ի և Թուրքիայի միջև երկխոսությունն ու համագործակցույթունը պետք է շարունակվեն: