| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց 2013-ին Վանաձորում տեղի ունեցած` 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցևին: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, և Կունգուրցևն ազատ արձակվեց:
Yerkir.am-ի հետ զրույցում Կունգուրցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը մինչև հիմա ուշքի չի գալիս որոշումից. նա չէր պատկերացնում, որ հնարավոր է դատարանի դահլիճից ազատ արձակվել և վերադառնալ տուն:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը նրա համար 9.5 տարվա ազատազրկում էր պահանջել: Ի դեպ, դատախազի առաջարկած պատժաչափին դեմ է արտահայտնվել նաև սպանված հանդբոլիստի իրավահաջորդը՝ համարելով, որ Կունգուրցևը պետք է արդարացվի: Նա, ինչպես և պաշտպանական կողմը, այն կարծիքին են, որ սպանությունն այլ անձ է կատարել:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցևը 2013թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, կենցաղային հողի վրա վիճաբանել և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանին` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն Հովակիմյանի ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: