Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013-ին Վանաձորում տեղի ունեցած` 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի աղմկահարույց սպանության գործով արդարացված Կարեն Կունգուրցևը մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ:
Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ սպանության փորձի մեջ մեղադրվող Կ.Կունգուրցևը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2016 թվականի մարտի 18-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, դատավորի, դատական նիստի քարտուղարի և բազմաթիվ այլ անձանց ներկայությամբ, հայհոյել և վիրավորել է դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին՝ այսկերպ դատարանի նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 16-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Կունգուրցևն արդարացվեց և ազատ արձակվեց: