Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություներով՝ առաջիկայում ազատ կարձակվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված` կապանցի Գարեն Աթաջանյանը:
Նշենք, որ նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, և հավանաբար հենց առողջական խնդիրներ ունենալու հիմքով էլ շուտով նրա խափանման միջոցը կփոխվի: Չնայած ունեցած առողջական «գանգատներին»` Աթաջանյանին չեն տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց:
Նշանակված փորձաքննության ընթացքի վերաբերյալ փորձեցինք զրուցել Աթաջանյանի պաշտպան Մհեր Բադալյանի հետ: Նա ասաց, որ, իր պաշտպանյալի շահերից ելնելով, նախաքննության ընթացքի վերաբերյալ որևէ բան չի կարող ասել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաքննական մարմինը արդեն տևական ժամանակ է` փորձում է համոզել Աթաջանյանին՝ ցուցմունքներ տալ գործով մեկ այլ մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ: Մեր տեղեկություններով՝ «գործարքն» արդեն կատարվել է, և առաջիկայում Աթաջանյանի խափանման միջոցը կփոխվի: Ի դեպ, դատարանը 2015-ի դեկտեմբերի 30-ին հերթական անգամ երկարաձգել էր Բուդաղյանի կալանքի ժամկետը, իսկ նրա պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Իսկ 2013-ի հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մահացած Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):