Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց վերսկսել 2013-ին Վանաձորում տեղի ունեցած` 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի աղմկահարույց սպանության գործով դատաքննությունը: Նշենք, որ դատարանն արդեն ավարտել է դատաքննությունը և անցել դատական վիճաբանությունների փուլին:
Նախատեսվում էր, որ այսօր մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող դատախազը, սակայն նա միջնորդեց վերսկսել գործի քննությունը, քանի որ այս գործով ևս մեկ վկայի լսելու անհրաժեշտություն կա:
Yerkir.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Կարեն Կունգուրցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է մեղադրող կողմը ձգձգում գործի քննությունը: Պաշտպանական կողմը հույս ունի, որ մեղադրող դատախազը կհրաժարվի առաջադրված մեղադրանքից, քանի որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում որևէ կերպ չի հիմնավորվել իր պաշտպանյալի մեղավորությունը: Նշենք, որ Կունգուրցևին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցևը 2013թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, կենցաղային հողի վրա վիճաբանել և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանին` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն Հովակիմյանի ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:
Լուսանկարում՝ Կարեն Կունգուրցևը