|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովին: Հանդիպման առանցքում Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերն էին:
Շնորհակալություն հայտնելով Եվրասիական զարգացման բանկին մեր երկրում ծավալած արդյունավետ գործունեության համար և, նշելով, որ էկոնոմիկայի նախարարությունը հիմնականում շեշտադրում է Հայաստանի տնտեսության զարգացումը գիտելիքահեն և արդյունաբերական կողմնորոշման հատվածի վրա, նախարար Մինասյանը խոսել է այնպիսի ոլորտներում բանկի ֆինանսկան աջակցության մասին, ինչպիսիք են մասնավորապես թեթև արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոչ մետաղական հանքարդյունաբերությունը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Սերգեյ Իգնատովը նախ համառոտ ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի գործունեությունը և, մասնավորապես, Հայաստանում իրականացվող աշխատանքները, բանկի կողմից ծրագրերի ֆինանսավորման պայմանները:
Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումներում կոնկրետ ծրագրերի շուրջ աշխատանքները համակարգելու մասին: